Ապագա կենսատեխնոլոգները՝ «Վիպեկո Արմենիա»-ում
08.05.2026
Այսօր կենսաբանության ֆակուլտետի կենսաբանություն և կենսաքիմիա մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները, կենսատեխնոլոգիայի հիմունքներ առարկայի շրջանակում Ինգա Բազուկյանի ղեկավարությամբ այց կատարեցին «Վիպեկո Արմենիա» տարածաշրջանում բարձր տեխնոլոգիաներով հագեցած մանրէաբանական արտադրամաս։ Այցի ընթացքում ծանոթություն իրականացվեց արտադրամասի գործունեությանը հիմնական արտադրանքներին, արդյունաբերական մեխանիզմներին։