Ամինաթթուներ բույսերի համար
16.09.2026
Ի՞նչ են ամինաթթուները և ինչպե՞ս են դրանք ազդում բույսերի վրա: Սա բնական, հզոր կենսախթանիչ է, որն ապահովում է բույսի լիարժեք սնուցումն ու ակտիվ աճը՝ արմատային համակարգից մինչև տերևներ ու պտուղներ: Ամինաթթուները մասնակցում են սպիտակուցների sinthez-ին, արագացնում նյութափոխանակությունը և օգնում բույսին էներգիա չծախսել սթրեսային պայմաններում:
Ամինաթթուների առավելություններն ու ազդեցությունը
-
Բարձր ստրեսակայունություն․ Զգալիորեն բարձրացնում է բույսի դիմադրողականությունը ցրտի, երաշտի, կտրուկ ջերմաստիճանային տատանումների և հիվանդությունների նկատմամբ:
-
Ծաղկման և պտղակալման ակտիվացում․ Շատացնում է ծաղիկների, բողբոջների և պտուղների քանակը՝ կանխելով դրանց վաղաժամ թափվելը:
-
Բերքի որակի բարելավում․ Ավելացնում է պտղի չափը, քաշը, համային հատկանիշները և շաքարայնության պարունակությունը:
-
Արմատային և տերևային փարթամացում․ Նպաստում է ամբողջ բույսի համաչափ, առողջ և փարթամ աճին:
-
Էկոլոգիապես անվտանգ․ Լիովին անվտանգ է մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի համար:
Ինչպե՞ս է աշխատում ամինաթթուն
Ամինաթթուները պատրաստի «շինանյութ» են հանդիսանում բույսերի բջիջների համար: Սթրեսի (երաշտ, ցուրտ, վնասատուներ) ժամանակ բույսը դանդաղեցնում է իր աճը, իսկ ամինաթթուներով մշակումը թույլ է տալիս ակնթարթորեն վերականգնել կենսական գործընթացները և շարունակել ակտիվ զարգացումը:
Ամինաթթուների հիմքով կենսախթանիչները կգտնեք Shopvipeco կայքում: Ապրանքների ամբողջական ցանկին, տարաների չափերին և գնացուցակներին կարող եք ծանոթանալ կայքի «Ապրանքներ» բաժնում:
Դիտեք նաև տեսանյութը